Home / Հայաստան / Կարևոր է, որ դասադուլները կազմակերպել են գերազանցիկ ուսանողները. կարծիք

Կարևոր է, որ դասադուլները կազմակերպել են գերազանցիկ ուսանողները. կարծիք

Քաղաքականություն տերմինը Հայաստանում վերջին 20 տարիներին օգտագործվել է անվանելու համար տնտեսական լծակների վերաբաշխման գործընթացը, և այդ «քաղաքականությունն» էր մերժվում քաղաքացիական հասարակության գոնե առողջ հատվածը: Խոսելով քաղաքացիական հասարակության զարգացման մասին՝ այս մասին այսօր լրագրողներին ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Քաղաքացիական ակտիվիստները հասկանում են, որ աշխարհը, ինչպես այն կա հիմա, չի կարող երկար գոյատևել: Նրանք պատկերացում ունեն՝ ինչ աշխարհ են ուզում և որոշում են դրան հասնելու ճանապարհը: Այսինքն՝ նրանք իրական քաղաքական գործընթաց են ուզում»,- ասել է Մանուչարյանը:

Նա նկատել է, որ քաղաքակացիական հասարակությունը նախագահական ընտրություններից հետո ավելի ակտիվացել է, ավելի շատ մարդիկ, երիտասարդներ են  հիմա միանում շարժմանը:

Մանուչարյանը հիշեցրել է, որ ընտրություններից հետո անցակցվել են նաև դասադուլներ, և կարևորել է այն հանգամանքը, որ դասադուլները կազմակերպվել են գերազանցիկ ուսանողները: Անհնազանդության ակցիաները նա համեմատել է ԱՄՆ-ում 60-70-ականներին տեղի ունեցած ուսանողական շարժան հետ, որի ընթացքում են ստեղծվել էկոլոգիայի պահպանման, մարդու իրավունքների  պաշտպանության տերմինները:

Բանախոսն ասել է, որ տեղյակ է, որ դասադուլավորների քայլը ողջունելու համար ԵՊՀ դասախոսներից մեկին հեռացրել են աշխատանքից: Նա ասել է, որ նման արարքը պարզապես խայտառակություն է:

Tekali Taxi