Home / Հայաստան / Ծառերը կտրեցին. գյուղապետին պատժել են Սերժ Սարգսյանի օգտին ձայներ ապահովելո՞ւ համար

Ծառերը կտրեցին. գյուղապետին պատժել են Սերժ Սարգսյանի օգտին ձայներ ապահովելո՞ւ համար

Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչները վրեժ են լուծել իրենց գյուղապետ Արսեն Բազիկյանից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ առիթը եղել է գյուղում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի «հաղթանակը»:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ 2910 բնակիչ ունեցող այս գյուղի մեծամասնությունը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին իր քվեն տվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն գյուղապետի «թեթև ձեռքով» Սերժ Սարգսյանին են «անցել» այդ ձայները:

Գյուղացիներն էլ օրերս նրան պատկանող 30 հա հողատարածքի ողջ ծառերը գիշերով կտրել են:

Թերթի թղթակիցը զրուցել է գյուղապետի հետ, ով հաստատել է ծառերը կտրելու լուրը, սակայն չի կապել դա ընտրությունների հետ:

«Չէ, նման բան չկա, ծառերն ընտրության հետ ոչ մի կապ չունեն: Ես ի՞նչ իմանամ ինչի համար են հատել, հետո էլ՝ ծառերը իմը չեն, ուրիշինն են, ծառերն իմ ախպորն են ու իրա ընկերոջը», – ասել է Բազիկյանը:

Tekali Taxi