հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը քննում է «Ժառանգության» պոկված պաստառների գործը

Ոստիկանությունը քննում է «Ժառանգության» պոկված պաստառների գործը

Ոստիկանությունը հստակ գիտի իր պարտականությունները և գործառույթները, որոնք իրականացնում է օրենքի շրջանակներում՝ նույնը պահանջելով  նաև օրենքի անունից հանդես եկող, բայց օրենքը չհարգողներից, մասնավորապես, իրազեկման պաստառները դրանց համար չնախատեսված տեղերում փակցնողներից: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, որում անդրադարձ է արվում «Ժառանգություն» կուսակցության հայտարարությանը Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած երդմնակալությանը նվիրված թռուցիկները պատռելու մասին:

«Օրենքը հավասարապես բոլորի համար է: Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ոմանք շրջանառության մեջ են դնում անհիմն, անփաստարկ, մտացածին հայտարարությունների մեխանիզմը, որի միակ նպատակը  քաղաքացիներին ապակողմնորոշելն ու կասկածի և թերահավատության մթնոլորտ ստեղծելն է:

Հստակ գիտակցելով հանդերձ, թե ինչը ինչու և ինչպես է արվում, ոստիկանությունը, ապահովելով օրենքի տառը և առանց որևէ մեկի պահանջի կամ հորդորի, երբեք անտես չի առել և այսօր էլ ընթացք է տալիս օրինախախտման բոլոր դեպքերի քննությանը:

Մասնավորապես, ապրիլի 7-ին, ժամը 23.30-ին, «Ժառանգության» ներկայացուցչից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 6-ին և ապրիլի 7-ին, Արաբկիրի վարչական տարածքում նախատեսված վայրերում, իրենց կողմից փակցվել են «Ժառանգություն» կուսակցության՝ ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման պաստառներ, սակայն անհայտ անձինք պաստառներից պոկել են շուրջ քսանհինգը և պատճառել նյութական վնաս: Կատարվում է քննություն: Միաժամանակ հայտնում ենք, որ ապրիլի լույս 8-ի գիշերը մայրաքաղաքի որոշ վարչական տարածքներում հասարակական վայրերի օգտագործման կանոնները խախտելու կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է վարչական վարույթ», – նշում է ոստիկանությունը: