Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը շարունակելու է զբաղեցնել վարչապետի պաշտոնը

Տիգրան Սարգսյանը շարունակելու է զբաղեցնել վարչապետի պաշտոնը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել: Նրա թեկնածությունն այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում առաջարկել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ է նշանակվել 2008 թվականի ապրիլին, նա Սերժ Սարգսյանի նախագահության օրոք աշխատած գործադիր մարմնի միակ ղեկավարն է:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Սարգսյանը նաև առաջարկել է իրենց պաշտոններում թողնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին: Բոլոր առաջարկներն ընդունվել են միաձայն: Քանի որ Ազգային ժողովում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում, ակնկալվում է, որ վարչապետի թեկնածությունը կհաստատվի անև այդ մարմնում:

Tekali Taxi