Home / Հայաստան / Կալանավորը փախել է դատարանից. ոստիկանությունը նրան փնտրում է

Կալանավորը փախել է դատարանից. ոստիկանությունը նրան փնտրում է

Ապրիլի 18-ին Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից փախուստի է դիմել դատարան բերված կալանավոր՝ Արմեն Կաբալյանը: Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը, փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից):

Նախկին դատապարտյալ Կաբալյանն այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ավազակային հարձակման և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար: Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: