2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

ՀՔԾ պետին պաշտոնանկ արեցին, հայտնի է նոր ղեկավարի անունը

Այսօր Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Անդրանիկ Միրզոյանին (լուսանկարում) ազատել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը նույն պաշտոնում է նշանակել Վահրամ Շահինյանին: Վերջինս զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը:

Նշենք, որ դեռևս առավոտյան տպագիր մամուլում հայտնվել էին Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության մասին լուրերը: