Home / Հայաստան / ԲՀԿ խոսնակի հայտարարությունից հետո «Բարև Երևանը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում

ԲՀԿ խոսնակի հայտարարությունից հետո «Բարև Երևանը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով նշանակված են բացառապես կուսակցության անդամներն ու համակիրները: Այս մասին ասված է «Բարև Երևան»-ի հաղորդագրության մեջ, որով դաշինքն արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի՝ լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ այսօր Ուրիխանյանը, անդրադառնալով «Բարև Երևանի» մեղադրանքներին, թե ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, ասել էր. «Այստեղ արդեն պահն է խոսելու, ինչի մասին չէինք ուզում խոսել: Եթե կուսակցություններ կան, որոնք կուրծք են պատռում, արմունկներ են կրծում ընտրությունների որակի համար, ուզում եմ հարց հղել ի պատասխան մեղադրանքի, ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական անդամներով լցնում: Եթե որևէ մեկը պատրաստ է հերքել սա, հրավիրում եմ հրապարակավ փաստեր դիտարկելու»:

«Բարև Երևանը» համարում է, որ Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք:

«Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար: Առաջիկա ժամերին հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք ՀՀ դատախազություն և հատուկ քննչական ծառայություն», – նշում են հաղորդագրության հեղինակները:

Tekali Taxi