Նախագահական ընտրությունների կրկնությունը. Ըստ ԿԸՀ-ի, քվեարկել է Երևանի 53 տոկոսը
Այսօր 20:00-ին Երևանում փակվեցին ընտրատեղամասերը, մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների հաշվարկը:
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, Երևանի ընտրություններում քվեարկել է 437 021, ինչը կազմում է ընտրողների 53,53 տոկոսը:
Նշենք, որ, համաձայն պաշտոնական տվյալների, փետրվարին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում Երևանում քվեարկել էր 445 338 մարդ, ինչը կազմում էր ընտրության իրավունք ունեցող անձանց 53.99%-ը:
Ամենից ակտիվ են եղել Նորք Մարաշ և Աջափնյակ վարչական շրջանների ընտրողները՝ 62,33 և 61,2 տոկոս համապատասխան: Ամենից պասիվ են եղել Մալաթիա-Սեբաստիայի ընտրողները՝ 44,9 տոկոս: