Home / Հայաստան / «Բարև Երևան»-ը խախտումների մասին 120 արձանագրություն ունի. վաղը` վերահաշվարկ

«Բարև Երևան»-ը խախտումների մասին 120 արձանագրություն ունի. վաղը` վերահաշվարկ

«Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները ձեռք են բերել հանձնաժողովի արդյունքների մոտ 350 քաղվածք, որոնցից 250-ում կա հատուկ կարծիք, այսինքն՝ ընտրատեղամասերի մոտ երկու երրորդում հանձնաժողովի առնվազն մեկ անդամ համաձայն չի եղել վերջնական արդյունքների հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանության» անդամ Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ արդյունքների հետ յուրաքանչյուր տեղամասում համաձայն չի եղել հանձնաժողոի առնվազն 1 անդամ, որոշ տեղամասերում՝ մինչև 7 անդամ: Բացի քաղվածքներից, դաշինքն ունի խախտումների մասին մոտ 120 արձանագրություն՝ ստորագրված հանձնաժողովի անդամների, դիտորդների, լրագրողների կողմից:

Իոաննիսյանն ասել է, որ իրենք դիմել են՝ 200 տեղամասերում վերահաշվարկ կատարելու պահանջով: Վերահաշվարկը կսկսվի վաղը՝ 09:00-ից, հիմնականում 1-ին և 5-ից 13 ընտրատարածքներում: Դաշինքը պահանջել է նաև 5 ընտրատեղամասում անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները:

Tekali Taxi