Home / Հայաստան / «Հերթական աբսուրդը». ՀԱԿ ակտիվիստը մեկնաբանում է Վճռաբեկի որոշումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հերթական աբսուրդը». ՀԱԿ ակտիվիստը մեկնաբանում է Վճռաբեկի որոշումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վճռաբեկ դատարանի այսօրվա դատավճիռը Սերժ Սարգսյանի անձնական ու քաղաքական շահերը սպասարկելու նպատակ ուներ. թե ինչ օգուտ կքաղեն սրանից, այս պահին դժվար է ասել, բայց ամեն դեպքում՝ Սերժ Սարգսյանը նորից կայացրեց հերթական աբսուրդ որոշումը: Այս մասին այսօր Վճռաբեկ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով կայացրած նիստի ավարտին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:

«Վճռաբեկն ուղղակի արտաբերեց Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը, ու դատարանից ինչ-որ բան ակնկալել՝ նշանակում է լինել չափազանց միամիտ», – ասել է ՀԱԿ ակտիվիստը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մեկ հիմքը, որով իրենք բողոքարկել են՝ բավարար է, որ  Վճռաբեկ դատարանը ոչ թե բեկանի և հետ ուղարկի առաջին ատյանի դատարան, այլև արդարացնելու որոշում կայացնի:

Վերջինս շեշտել է, որ այսօրվա որոշումը նպատակ ունի նաև զսպել ՀԱԿ երիտասարդներին հավանական ակտիվ գործողություններից և ընդվզման հնարավորությունից:

Տեսանյութում՝ Լևոն Զուրաբյանը, Սարգիս Գևորգյանը և Ծովինար Նազարյանը խոսում են գործի մասին դատական նիստից առաջ, ապա Զուրաբյանն ու Գևորգյանը կարծիք են հայտնում նաև դատական նիստից հետո:  

Tekali Taxi