Home / Հայաստան / «Բարև Երևան»-ը պահանջել է անվավեր ճանաչել ավագանու ընտրությունները. ԿԸՀ-ն մերժել է

«Բարև Երևան»-ը պահանջել է անվավեր ճանաչել ավագանու ընտրությունները. ԿԸՀ-ն մերժել է

Կենտրոնական ընտրական հանձանժողովում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը մայիսի 10-ին դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները:

Դիմումի հեղինակները նշում են, որ քվեարկության օրը «Բարև Երևան» դաշինքի վստահված անձինք ներկա էին եղել ընտրական տեղամասերի մեծամասանությունում, ինչը հնարավորություն տվեց բազմաթիվ տեղամասերում պահանջել վերահաշվարկ:

«Այն տեղամասերում, որոնցում ԸՕ սահմանված ժամկետում կատարվեց վերահաշվարկ, մեր վստահված անձանց կողմից միաժամանակ ուսումնասիրվեցին գրանցամատյանների և ընտրողների ստորագրություններով ցուցակների գրանցումները, գրառումները:

Մայիսի 9-ին Երևանի 13 ԸԸՀ-ներ ուղարկվեցին դիմում խնդրանքներ իրենց ընտրատարածքի բոլոր տեղամասերի  գրանցամատյաններից  մեզ հետաքրքրող գրառումները, կից նյութերը տրամադրելու մասին, ինչը նույնպես արվեց:

Արդյունքում «Բարև Երևան» դաշինքի տրամադրության ներքո հայտնվեցին ընտրության օրվան վերաբերվող հարյուրավոր նյութեր գրեթե բոլոր տեղամասերում տեղ գտած ԸՕ խախտումների մասին, որոնցից «ամենաանմեղները»  Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված տուգանքներ են ենթադրում, ուրիշները առնվազն քրեական հետապնդում:

Մեր տրամադրության տակ գտնվող արձանագրված խախտումներից հարյուրավորների մասին  նյութերը առկա են նաև ԸԸՀ-ներում և համաձայն ԸՕ 73 հոդվածի 4-րդ կետի դրանք պետք է ուսումնասիրվեն ԸԸՀ-ներում և այդ մասին ընդունված որոշումները ներկայացվեն ԿԸՀ:

Քանի որ անվավերության դիմում ներկայացնելու վերջնաժամկետի պահին մեր տրամադրության տակ չկան ԸԸՀ-ների որոշումները արձանագրված խախտումների մասին, մեզ իրավունք ենք վերապահում արձանագրված ընտրախախտումների համատարած, զանգվածային և վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող բնույթը, և առայժմ անպատիժ մնացալու իրողությունը նկատի առնելով, պահանջել 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունը ճանաչել անվավեր:

Անհրաժեշտության պարագային մեզ մոտ առկա փաստական նյութը տեղամասերում արձանագրված խախտումների, նաև լրատվամիջոցների և դիտորդների կողմից տարածված ընտրախախտումների ապացույցների մասին կներկայացնենք  սույն դիմումի քննարկման նիստին», – ասված է դաշինքի դիմումում:

Նշենք, որ ԿԸՀ-ն Լուսինե Պետրոսյանի դիմումը քննել է մայիսի 11-ին և մերժել այն:

Tekali Taxi