«Հպարտանում ենք Ձեզնով». Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ Շառլ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաև բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչև այսօր:
Մենք սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզնով»: