Home / Հայաստան / Բաքուն բացահայտեց «Մադրիդյան սկզբունքները». Տարածքներ՝ բարգավաճման դիմաց

Բաքուն բացահայտեց «Մադրիդյան սկզբունքները». Տարածքներ՝ բարգավաճման դիմաց

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ զրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների ժամանակ երկու երկրների ղեկավարների կողմից քննարկվող, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների մասին:

Մամեդյարովի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքների էութունը հետևյալն է. «Մեզ [Ադրբեջանին] ֆիքսված ժամկետում վերադարձվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները, փոխարենը՝ հայկական կողմը, բացի անվտանգության երաշխիքից, ստանում է Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, տնտեսական զարգացում, փախստականների վերադարձ, հաղորդկցման բացում, մարդկանց լիարժեք կենսամակարդակի ապահովում, որն այժմ այնտեղ գործնականում բացակայում է, մինչդեռ դա Ադրբեջանի տարածքների 20 տոկոսն է: Եվ դա պետք է արվի աստիճանաբար՝ հասկանալով, որ պետք է որոշել Ղարաբաղի կարգավիճակը, և դա, առաջին հերթին, բխում է Ադրբեջանի շահերից, որովհետև այն մեր տարածքում է՝ «մոխրագույն գոտի»: Եվ որոշել այդ հարցը պատրաստ ենք հայկական կողմի հետ միասին»:

– Բայց չէ՞ որ Լեռնային Ղարաբաղն արդեն որոշել է իր կարգավիճակը՝ անկախություն:

– Անկախ չճանաչված: Անգամ Հայաստանը չի ճանաչել: Ստացվում է աբսուրդ. Ղարաբաղից վտարել են ադրբեջանցի բոլոր մարդկանց և հայտարարել, որ օգտվել են ազգի ինքնորոշման իրավունքի սկզբունքից: Իսկ ադրբեջանցիներն ազգ չե՞ն: Ոչ ոք չի ժխտում ազգի ինքնորոշման իրավունքը, այն արձանագրված է ՄԱԿ-ի կանոնակարգում, և Հելսինկյան ակտում, ինչպես և արձանագրված է տարածքային ամբողջականության սկզբունքը: Անգործությունը վատթարացնում է իրավիճակը:

Tekali Taxi