Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանին դուր է եկել, որ Գալուստ Սահակյանը նյարդայնացել է

Լևոն Զուրաբյանին դուր է եկել, որ Գալուստ Սահակյանը նյարդայնացել է

Այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը քվեարկության դնելուց առաջ փոխադարձ քննադատությամբ են հանդես եկել ՀՀԿ և ՀԱԿ խմբակցությունների ղեկավարները՝ Գալուստ Սահակյանը և Լևոն Զուրաբյանը:

Սահակյանը իր ելույթում հակադարձել է Զուրաբյանին՝ իշխանության հասցեին հնչեցրած քննադատության համար:

«էս Լևոն Զուրաբյանը պատմության մեջ է մնալու: Նա Հանրապետության առաջին նախագահին դարձրել է երկրորդական մարդ: Բացիլային քաղաքականությամբ ուզում է ջերմություն ստեղծի: Եթե հոգևարքի մեջ ես, մենք քո կողքին են, էլ խռխռալը որն է», – ասել է Սահակյանը:

Նրա ելույթից հետո խոսքի իրավունք է խնդրել Լևոն Զուրաբյանը:

«Ինձ դուր  է գալիս այն հանգամանքը, որ դուք նյարդայնացել եք: Որովհետև դուք սովոր էիք գողանալ, չարաշահել, և դրա մասին չլսել: Այսուհետև դուք շարունակելու եք գողանալ, չարաշահել, բայց լսելու եք դրա մասին», – ասել է Զուրաբյանը:

Tekali Taxi