Home / Հայաստան / Գալուստ Սահակյանը չի պատրաստվում ներողություն խնդրել է Զարուհի Փոստանջյանից

Գալուստ Սահակյանը չի պատրաստվում ներողություն խնդրել է Զարուհի Փոստանջյանից

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի պատրաստվում ներողություն խնդրել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանից:

Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Ես երբեք ներողություն չեմ խնդրում, որովհետև ապրում եմ այնպես, որ ներողություն խնդրելու գործ չլինի: Ճղճղան, լպիրշ խոսակցություններ է անում Հանրապետականի հասցեին: Եթե կին է, պետք է իրեն կնոջ պես պահի», – ասել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր Փոստանջյանից ներողություն խնդրելու պահանջով հանդես էր եկել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Երեկվա նիստին Սահակյանն ասել էր, թե «այդ առաքինի կնոջը պետք է հիշեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնեն, ու մեքենան չկանգնի ու դրանից նեղանան»:

Tekali Taxi