Home / Հայաստան / «Արմավիան» 2 տարի սոցվճարներ չի արել, պատմել են աշխատակիցները

«Արմավիան» 2 տարի սոցվճարներ չի արել, պատմել են աշխատակիցները

«Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները, բորտուղեկցորդները և ավիաինժեներները ընկերությունից իրենց 7 ամսվա աշխատավարձը չեն ստացել: Այս մասին տուժածները պատմել են «Ժողովուրդ» օրաթերթին:

Թերթը նշում է, որ ուշագրավը ոչ թե այն է, որ ավիաընկերության համար ամենակարևոր մասնագետները չեն գնահատվել, այլ այն, որ այդ ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետությանը:

«2011 թվականից սոցվճարներ չեն արվել մեր անունով: Իհարկե, պահումներն արվել են, աշխատավարձը ստացել ենք, բայց հիմա պարզել ենք, որ 2011-ից մինչ 2013թ. նոյեմբեր ամիսը ընկերությունը սոցվճարներ չի արել: Մարդիկ կան, որ պետք է թոշակի գնան, այդ խնդիրն էլ լուծված չէ, մի խոսքով խայտառակ իրավիճակում ենք հայտնվել»,­- վրդովված նշել են «Արմավիա»-ի նախկին աշխատակիցները:

«Արմավիա»-ից թերթին փոխանցել են, որ հարցին կպատասխանեն տոներից հետո:

Tekali Taxi