Home / Հայաստան / Ախուրյանում տրանսպորտը չի գործում. գյուղացիները բողոքելու են Շիրակի մարզպետարանի դիմաց

Ախուրյանում տրանսպորտը չի գործում. գյուղացիները բողոքելու են Շիրակի մարզպետարանի դիմաց

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում արդեն 2 շաբաթ է հանրային տրանսպորտը չի գործում: Ինչպես Epress.am-ին հայտնել է գյուղապետարանի քարտուղար Մարիամ Ստամբոլցյանը, պատճառն այն է, որ ոչ ոք չի ցանկանում մասնակցել երթուղու համար հայտարարված մրցույթին, իսկ նախորդ պայմանագրի ժամկետը լրացել է և վարորդը այլևս չի ցանկանում աշխատել:

«Մենք փորձում ենք յոլա տանել, ավտոբուս գնել և աշխատացնել մինչև մրցույթին մարդ կներկայանա: Նախորդ ավտոբուսն էլ լավը չէր, հին էր: Ուզում ենք մրցույթին  նոր ավտոմեքենաներով վարորդներ ներկայանան», – ասել է գյուղապետարանի աշխատակիցը:

Նա հայտնել է, որ գյուղացիներին վրդովվեցրել է հանրային տրանսպորտի բացակայությունը և նրանք այս պահին ոտքով ուղևորվում են Գյումրի՝ մարզպետարանի մոտ բողոքի ակցիա անելու նպատակով: Մինչ այս Ախուրյանից Գյումրի օրական 6 երթ է կատարվել:

Tekali Taxi