Home / Հայաստան / ՀՀ նախկին վարչապետը՝ «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի անդամ. թերթ

ՀՀ նախկին վարչապետը՝ «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի անդամ. թերթ

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ոուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը մոտ մեկ շաբաթ առաջ նշանակվել է «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Բիլայն) բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ Արմեն Դարբինյանի՝ որպես «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամի ընտրությունը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, սակայն պաշտոնական տեսք է ստացել երեք օր առաջ:

«ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամները նշանակվում են ընկերության սեփականատեր «Վիմպելկոմ» ընկերության կողմից: Ներկայումս «ԱրմենՏելի» տնօրենների խորհուրդն ունի հինգ անդամ, որոնցից միայն Արմեն Դարբինյանն է ազգությամբ հայ, մնացած անդամները ռուսներ են:

«ՀԺ»-ն ընդգծում է, որ Արմեն Դարբինյանի նշանակումը՝ վերջին մեկ ամսում «ԱրմենՏելում» արդեն թվով երրորդ առանցքային կադրային փոփոխությունն է: Մայիսի սկզբին «ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրեն նշանակվեց Անդրեյ Պյատախինը: Նա մինչ այս զբաղեցրել է «Վիմպելկոմ» ընկերության փոխնախագահի պաշտոնը: Տասն օր առաջ էլ Ֆիքսված կապի բլոկի նոր տնօրեն է նշանակվել Անդրեյ Պոնոմարյովը:

Tekali Taxi