Home / Հայաստան / Բաքվում սատարում են Թուրքիայում բողոքի ակցիա անցկացնողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաքվում սատարում են Թուրքիայում բողոքի ակցիա անցկացնողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 1-ի երեկոյան Բաքվում սպասվում են ակցիաներ՝ ի աջակցություն Ստամբուլում տեղի ունեցող բողոքների: Այս մասին են վկայում սոցիալական կայքերում բլոգերների թողած գրությունները:

Նախօրեին նմանատիպ ակցիա արդեն անցկացվել է Բաքվում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Մասնակիցները քննադատել են Ստամբուլում իշխանությունների կողմից կիրառվող բռնությունները և վանկարկել կարգախոսեր՝ պահանջելով Էրդողանի կառավարության հրաժարականը:

Թուրքիայում՝ Ստամբուլի կենտրոնում, շարունակվում են բախումները ոտիկանների և ցուցարարների միջև: Պաշտոնական տվյալներով՝ 12 մարդ վնասվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցներում, ավելի քան 60 մարդ ձերբակալվել է: Մինչդեռ ականատեսները և ակցիայի մասնակիցները պնդում են, որ ոստիկանության գործողությունների հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցում է 400-ը:

Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են ուրբաթ առավոտյան, այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են ցրել նստացույցը, որը կազմակերպվել էր քաղաքի այգիներից մեկի փոխարեն առևտրի կենտրոն կառուցելու ծրագրերի դեմ:

Tekali Taxi