Home / Հայաստան / Գյումրիում ՃՏՊ-ի հետևանքով ռուսաստանցի զինծառայող է մահացել

Գյումրիում ՃՏՊ-ի հետևանքով ռուսաստանցի զինծառայող է մահացել

Երեկ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով ռուսաստանցի զինծառայող է զոհվել:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, դեռևս չբացահայտված հանգամանքերում Գյումրի քաղաքի նախկին ռադիոգործարանի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրիում տեղակայված ռոսւսաստանյան ռազմաբազայի շտաբի զինծառայող, ավագ լեյտենանտ, 27-ամյա Ա. Ատավինը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Tekali Taxi