Home / Հայաստան / Հայաստանցի խաղաղապահները Լիբանան կմեկնեն, ռազմական դիտորդները՝ Մալի

Հայաստանցի խաղաղապահները Լիբանան կմեկնեն, ռազմական դիտորդները՝ Մալի

Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության հրամանատար երկիր հանդիսացող Իտալիան պաշտոնապես դիմել է Հայաստանին առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու առաջարկությամբ, որն պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ: Այս մասին այսօր հաղորդել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Այս պահին ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում են բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ խնդիրների շուրջ:

Բանակցությունների նպատակով հաջորդ շաբաթ Հռոմ կմեկնի ՀՀ ՊՆ մասնագիտական աշխատանքային խումբը, որին կհաջորդի ՀՀ ԶՈւ Գլխավոր շտանի պետ Յուրի Խաչատուրովի այցը Իտալիա:

Նախատեսվում է, որ արդեն այս տարվա ընթացքում Լիբանան կգործուղվի 2 հայկական խաղաղապահ դասակ:

2012 թվականից Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է  ՀՀ ԶՈւ մեկ սպա:

Մալիում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը ներգրավվելու առաջարկ ՄԱԿ-ի կողմից նույնպես ստացվել է և որոշում է կայացվել այս փուլում բանակցել առաքելությանը միայն հայ ռազմական դիտորդներ տրամադրելու շուրջ:

Tekali Taxi