Home / Հայաստան / Սյունիքի մարզպետի որդին կալանավորվել և տեղափոխվել է մեկուսարան` «Նուբարաշեն»

Սյունիքի մարզպետի որդին կալանավորվել և տեղափոխվել է մեկուսարան` «Նուբարաշեն»

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

«Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, նրանց մեղադրանքներ են առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար:

Դատարանն արդեն բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը տեղափոխվել են մեկուսարան` «Նուբարաշեն»:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է, վիրավորվել ու հիվանդանոցում է գտնվում նաև Սուրեն Խաչատրյանի մերձավորներից մեկը՝  Նիկոլայ Աբրահամյանը:

Սուրիկ Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ թողել է մարզպետի լիազորությունները մինչև նախաքննության ավարտը:

Tekali Taxi