Home / Հայաստան / «Նաիրիտ» գործարանում 50-ամյա բանվոր է մահացել

«Նաիրիտ» գործարանում 50-ամյա բանվոր է մահացել

Երեկ «Նաիրիտ» գործարանում ծառից ընկել և տեղում մահացել է գործարանի աշխատակից, 50-ամյա Լևոն Խաչատրյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ նա երիտասարդ կին ու երեխաներ ուներ: Բանվորներից մեկը պատմել է թերթի թղթակցին, որ Լևոն Խաչատրյանը գլխով դիպել է քարին և գլխուղեղի վնասվածք ստացել: «Նաիրիտ» գործարանի տարածքում թթի ծառեր շատ կան, և աշխատողներն այս սեզոնին հաճախ էին թութ քաղում ու տուն տանում:

«Նաիրիտ» ընկերության մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը «Հրապարակ»-ին  ասել է, որ նման դեպքերում «Նաիրիտի» արհմիությունն օգնում է հանգուցյալի ընտանիքին, և հավանաբար այս անգամ ևս աջակցություն կցուցաբերվի:

Tekali Taxi