Home / Հայաստան / Բռնի ուժով հոգեբուժարան տեղափոխված կինը բուժման կարիք ունի, եզրակացրել է հանձնաժողովը

Բռնի ուժով հոգեբուժարան տեղափոխված կինը բուժման կարիք ունի, եզրակացրել է հանձնաժողովը

Մայիսի 10-ին Ավանի հոգեբուժական կլինիկա տեղափոխված Ամալյա Նազարեթյանը ներկայումս հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ նման եզրակացության է եկել Հայաստանի գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ ստեղծված հոգեբույժների մասնագիտական հանձնաժողովը:

«Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տևական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո», – ասված է պաշտնական հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ամալյա Նազարեթյանի հետ հանդիպել էին Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Անի Թորոսյանը, ովքեր փաստել են, որ հանդիպման պահին կինը «լիովին ադեկվատ էր»:

Նազարեթյանն իրավապաշտպաններին պատմել էր, թե ինչպես են իրեն բռնի ուժով կլինիկա տեղափոխել:

Tekali Taxi