Home / Հայաստան / Մեհրիբան Ալիևան դարձել է ամուսնու տեղակալը. վերջինս երրորդ անգամ առաջադրվեց նախագահի պաշտոնում

Մեհրիբան Ալիևան դարձել է ամուսնու տեղակալը. վերջինս երրորդ անգամ առաջադրվեց նախագահի պաշտոնում

Ուրբաթ օրը «Ենի Ազերբայջան» կուսակցությունը 5-րդ համագումարին գործող նախագահ Իլհամ Ալիևին երրորդ անգամ միաձայն առաջադրել է հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու:

Ալիևը պահպանել է նաև կուսակցության նախագահի պաշտոնը: Նախագահի կինը՝ Մեհրիբան Ալիևան, առաջին անգամ ընտրվել է կուսակցության փոխնախագահ: Ընտրվել են ևս երկու նոր փոխնախագահներ: Նրանք են՝ Ազգային ակադեմիայի նախագահ Ակիֆ Ալիզադեն և կառավարության փոխվարչապետ, փախստականների հարցով պետական հանձնաժողովի ղեկավար Ալի Գասանովը: Նախկին փոխնախագահներից իր պաշտոնը պահպանել է միայն կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:

Tekali Taxi