Home / Հայաստան / Ադրբեջանը գազ կմատակարարի Հայաստանին, եթե վերջինս օգնություն խնդրի

Ադրբեջանը գազ կմատակարարի Հայաստանին, եթե վերջինս օգնություն խնդրի

Ադրբեջանը կարող է սկսել գազի մատակարարումը Հայաստան: Այս մասին ադրբեջանական ANS հեռուստատեսության հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը:

«Ադրբեջանը մարդասիրական երկիր է և գիտակցում է իր դերը որպես տարածաշրջանային առաջնորդ: Եթե Հայաստանը մեզ դիմի գազի հարցում օգնության համար, մենք անկասկած կօգնենք», – ասել է Աբդուլաևը:

Աբդուլաևի հայտարարությունն արվել է Հայաստանում քաղաքացիական ակտվիսիտների բողոքի ցույցերի ֆոնի վրա: Բողոքողները դժգոհ են գազի գնի թանկացումից: Ռուսատսանին դեսպանության մոտ երկու օր առաջ տեղի ունեցած ակցիայի ժամանակ նրանք պահանջել են «Գազպրոմին» լքել Հայաստանը, իսկ այժմ ցանկանում են անժամկետ նստացույց կազմակերպել:

Ադրբեջանը Վրաստանին գազ է վաճառում հազար խորհանարդ մետրը 230 դոլարով, իսկ Հայաստանը Ռուսաստանից գազը գնում էր հազար խորհանարդ մետրը 315 դոլարով:

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովը Երևանում նիստ է անցկացրել, որի ընթացքում որոշում է ընդունվել բնակչության համար գազի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին: Հանձնաժողովի որոշման համաձայն՝ մեկ կիլովատ էլեկտրաէներգիան ցերեկային ժամերին 30-ից կդառնա 38 դրամ, գիշերային ժամերին՝ 25-ից 28, իսկ գազի մեկ խորհանարդ մետրը բնակչության համար կարժենա 156 դրամ:

Tekali Taxi