Home / Հայաստան / Գալիք օրերին Հայաստանում դարձյալ տեղումներ են սպասվում

Գալիք օրերին Հայաստանում դարձյալ տեղումներ են սպասվում

Հունիսի 11-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 12-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-15-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-15-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 7-10 աստիճանով:

Երևանում հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 12-ին օրվա երկրորդ կեսին նույնպես հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Tekali Taxi