Home / Հայաստան / Թուրքիայի մայրաքաղաքում բախումներն ու ձերբակալությունները շարունակվում են

Թուրքիայի մայրաքաղաքում բախումներն ու ձերբակալությունները շարունակվում են

Երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր սատարում են Ստամբուլում Գեզի այգու համար պայքարողներին, առավոտյան հավաքվել են Քիզիլայ հրապարակում, որտեղից նրանց դուրս են մղել ոստիկանները:

Երեկոյան հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ Քիզիլայ հրապարակին կից Գյուվեն այգում, որտեղ ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանությունը ցուցարարների դեմ կրկին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել:

Ոստիկանների միջամտությունից հետո ցուցարարները սկսել են նահանջել հարակից փողոցներ: Ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել նաև Քիզիլայ հրապարակի և Կուղուլու այգու միջնակետում գտնվող Թունուս պողոտայում հավաքված ցուցարարներին ցրելու համար: Ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, չորս մարդ, այդ թվում՝ Իրանի մեկ քաղաքացի, բերման են եթարկվել:

Ոստիկանության հետապնդումից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Գեզի այգում՝ վանկարկելով «Դիմացիր, Անկարա, Թաքսիմը քեզ հետ է»:

Ի տարբերություն Ստամբուլի, Անկարայում անցած շաբաթ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած մի քանի ցույցերին ու ոստիկանական միջամտությունից հետո լարվածությունը չի թուլացել:

Բողոքի նոր ալիքն Անկարայում բարձրացել է այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կողմնակիցների մասնակցությամբ մի քանի հանրահավաքներ է անցկացրել քաղաքի տարբեր մասերում: Նա կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները՝ նշելով, որ Գեզի այգին, որի պահպանման համար պայքարում են ակտիվիստները, այնուամենայնիվ, վերակառուցվելու է:

Tekali Taxi