Home / Հայաստան / Կայքի հոդվածի առնչությամբ Տիգրան Սարգսյանի դիմումն ուղարկել են ոստիկանություն

Կայքի հոդվածի առնչությամբ Տիգրան Սարգսյանի դիմումն ուղարկել են ոստիկանություն

Գլխավոր դատախազությանը հասցեագրված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումն ուղարկվել է ոստիկանություն` ստուգման նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օգնական Սոնա Տռուզյանը:

Վերջինս նշել է, որ Փայլակ Հայրապետյանի կողմից բարձրացված հարցադրումների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ և կատարվում էր նախաքննություն, հենց այդ գործի շրջանակներում վարչապետի բարձրացված հարցադրումները ստուգելու նպատակով այն ուղարկվել է ոստիկանություն:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը կայքի հետ զրույցում ասել է, որ ստացել են դիմումը:

Վարչապետը դիմում է ներկայացրել Hetq.am-ի հրապարակած «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի առնչությամբ՝ խնդրելով ուսումնասիրել և քննության առնել հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները՝ միաժամանակ հայտնելով, որ երբևէ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել և որևէ մեկին երբէ իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորագիր չի տվել: Հրապարակման մեջ Hetq.am նշել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը:

Tekali Taxi