Home / Հայաստան / Հայաստանից հեռացած ադրբեջանցիները արտագաղթող չեն. Բագրատյանը հորդորում է չշփոթեցնել

Հայաստանից հեռացած ադրբեջանցիները արտագաղթող չեն. Բագրատյանը հորդորում է չշփոթեցնել

Հայաստանում 2012 թվականին տնտեսական աճ կա, և բյուջեն կատարվել է: Այս մասին ԱԺ-ում 2012 թվականի բյուջեի կատարողականի մասին խոսելով՝ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ այսքանով դրական գնահատականը սպառվում է: Նա նաև քննադատել է Ֆինանսների նախարարությանը 90-ականների սկզբի արտագաղթի մասին ներկայացվող տվյալների համար՝ նշելով, որ երկրից հեռացած ադրբեջանցիներն արտագաղթողներ չեն կարող համարվել նրանց թիվը չպետք է կցվի պաշտոնապես արտագաղթած հայաստանցիների թվին:

Ըստ պատգամավորի՝ ինչպես 2013 թվականի, այնպես էլ 2012-ի բյուջեն ցածր մակարդակով էր ընտրվել, և դա չկատարելը բարդ կլիներ:

Տնտեսական աճի իրական պատկերը ստանալու համար անհրաժեշտ բոլոր հաշվարկները կառավարություն չի ներկայացվել, ուստի տնտեսական աճի թիվը (7 տոկոս), Բագրատյանի խոսքով, նկարված է, նման բան լինել չէր կարող, քանի որ արտադրության դրական աճի, դրական գնաճի դեպքում չի կարող լինեն բացասական դեֆլատոր (ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլատորը ընթացիկ և համադրելի գներով ՀՆԱ-ի ծավալների հարաբերակցությունն է): Դա, ըստ պատգամավորի, ծիծաղելի է, «ղժժալու աստիճանի»:

Բագրատյանը Ֆինանսների նախարարին հորդորել է չաղավաղել 90-ականների արտագաղթի թվերը, մասնավորապես, որպես արտագաղթողներ չներկայացնել Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին:

«Այդ տարիներին 360 հազար մարդ Ադրբեջանից եկել է, 330 հազարը՝ գնացել: 1991-1996 թթ. 240 հազար մարդ է գնացել: Դուք տպում եք տարեգրքերում այս թվերը, մի արեք, չշփոթացնեք այս թվերով»,- ասել է Բագրատյանը:

Tekali Taxi