Home / Հայաստան / Շիրակի մարզում գյուղացիները փակել էին ճանապարհը. բողոքում էին ընկերությունների դեմ

Շիրակի մարզում գյուղացիները փակել էին ճանապարհը. բողոքում էին ընկերությունների դեմ

Շիրակի մարզի Ամասիայի շրջանի ութ համայնքի բնակիչներ երեկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով Զորակերտ-Գյումրի ճանապարհը, քանի որ կաթ մթերող կազմակերպությունները գյուղացիներին առաջարկել են նախկին 150 դրամի փոխարեն կաթը մթերել 140 դրամով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է Ամասիայի շրջանի Գառնալիճ համայնքի ղեկավար Վանիկ Մանուկյանը:

«Ընկերությունները պատճառաբանում են, որ գազի սակագնի թանկացման պատճառով իրենք վնասով են աշխատելու, դրա համար նրանք փորձել են գյուղացիներից կաթը 150-ի փոխարեն 140-ով մթերել: Իսկ գյուղացիներն էլ 22-25 մեքենայով փակեցին ճանապարհը: Ընկերություններից և ոչ մի ներկայացուցիչ չմոտեցավ նրանց, միայն վարորդների հետ հեռախոսով կապ հաստատեցին: Իսկ վերջիններն էլ խոստացան կաթի գինը թողնել անփոփոխ` նախկին 150 դրամով», – թերթի հետ զրույցում ներկայացրել է գյուղապետը:

Tekali Taxi