Home / Հայաստան / Օմբուդսմենը փաստաբաններից, դատախազներից և դատավորներից տեղեկություններ է հավաքում

Օմբուդսմենը փաստաբաններից, դատախազներից և դատավորներից տեղեկություններ է հավաքում

Կարևորելով վերջին օրերին փաստաբանների կողմից գործադուլի միջոցով բարձրացված խնդիրները և կիսելով նրանց հիմնական մտահոգությունները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աշնանը հանդես կգա Արտահերթ հրապարակային զեկույցով՝ մանրամասն ներկայացնելով արդար դատաքննության իրավունքի իրացման վիճակը Հայաստանում:

ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ Պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքային խումբը կղեկավարի Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը:

«Զեկույցը առավել ընդգրկուն դարձնելու նպատակով դիմում ենք Հայաստանի բոլոր փաստաբաններին, դատախազներին ու դատավորներին՝ խնդրելով մինչև օգոստոսի 26-ը ակտիվորեն համագործակցել Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանի հետ և առանձնազրույցների ու կապի այլ ձևերով նրան փոխանցել.

1.      Դատական համակարգում առկա  կոռուպցիոն երևույթների ու մեխանիզմների մասին ընդհանուր և մասնավոր տեղեկություններ,

2.      Վերադաս դատարանների կողմից դատավորների նկատմամբ ճնշումների և դատական գործերին ապօրինի միջամտության դրեևորումների մասին տեղեկատվություն,

3.      ՀՀ Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ,

4.      ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ:

Պաշտպանին տեղեկություններ վստահած անձանց գաղտնիությունը պաշտպանված է օրենքով, իսկ տեղեկություններ տրամադրող փաստաբանների, դատախազների և դատավորների ինքնությունը կպահպանվի խիստ գաղտնի», – ասված է գրասենյակի տարածած մհաղորդագրության մեջ:

Tekali Taxi