Home / Հայաստան / Իշխան Զաքարյանը չի ուզում «որևէ թիվ ասել». նրա տան կառուցումն այլ մարդ է ֆինանսավորել

Իշխան Զաքարյանը չի ուզում «որևէ թիվ ասել». նրա տան կառուցումն այլ մարդ է ֆինանսավորել

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը հարցրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ որքա՞ն գումար է մինչ այժմ ծախսվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության վրա, արդյո՞ք այնքան շատ են խախտումները, որ նոր տենդեր պետք է հայտարարվի և արդյոք վարպապետը, որպես կառավարման խորհրդի նախագահ, պատասխանատու չէ՞ խախտումների համար:

Զաքարյանն ասել է, որ ինչ պահանջներ ծրագիրը ֆինանսավորող Ասիական բանկը դրել է, ՀՀ կառավարությունը դրանք կատարել է:  Ըստ Զաքարյանի՝ հարցը երկու  կողմ ունի՝ շինարարություն և վերահսկողություն:

«Աշխատում ենք, որ խնդիրները շտկվեն: Տվյալները հավաքագրված են, բայց պետք է վերլուծենք: Չեմ ուզում էս պահին որևէ թիվ ասել», – նշել է Զաքարյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՎՊ նախագահից ցանկացել է  իմանալ՝ որտեղից են Զաքարյանին ֆինանսները, որով իր ընտանիքի համար շքեղ  առանձնատուն է կառուցել:

Զաքարյանը պատասխանել է, որ տունն իրենն է, բայց դրա կառուցմանը ներդրող է մասնակցել:

«Ես ձեզ հատիկ առ հատիկ կարող եմ ցույց տալ բոլոր ներդրումները», – ասել է Զաքարյանը՝ հավելելով, որ այդ ներդրումները ՎՊ-ում իր գործունեության հետ կապ չունեն և ռիսկեր չեն պարունակում:

Tekali Taxi