Home / Հայաստան / Թբիլիսին գոհ է վիզային ռեժիմի պարզեցման մասին Մոսկվայի հայտարարությունից

Թբիլիսին գոհ է վիզային ռեժիմի պարզեցման մասին Մոսկվայի հայտարարությունից

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ողջունել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգորի Կարասինի՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին երեկ արած հայտարարությունը:

«Դա Աբաշիձեի և Կարասինի միջև բանակցությունների արդյունքն է: Սա արդեն նման ձևաչափով երկրորդ շոշափելի հաջողությունն է: Կարծում եմ, որ հայտարարությունը իսկապես կյանքի կկոչվի, և Վրաստանի քաղաքացիների համար կհեշտացվի մուտքը Ռուսաստան»,- ասել է Փանջիկիձեն:

Հիշեցնենք, որ երեկ Կարասինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում Թբիլիսիի հետ վիզային  ռեժիմի պարզեցման մասին համաձայնության գալ:

«Վիզային ռեժիմի մեղմացման մասին բանակցությունները շարունակվում են, և մենք մտածում ենք այն մասին, որ մեծացնենք այն մարդկանց թիվը, ովքեր վիզա են ստանում հրավերով, ռեժիմը դարձնենք ավելի ճկուն: Բայց երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, վիզային ռեժիմի վերացման մասին խոսելը վաղ է»,- հայտարարել էր նախարարը: 

Tekali Taxi