Home / Հայաստան / Պատմության նոր դասագիրքը կպատմի բոլոր ղեկավարների սխալների մասին, բացի Պուտինից

Պատմության նոր դասագիրքը կպատմի բոլոր ղեկավարների սխալների մասին, բացի Պուտինից

Ազգային պատմության ուսուցման նոր չափանիշների համաձայն հրատարակված դասագրքում, Ռուսաստանում շատ իրադարձություններ և դեմքեր կներկայացվեն տարբեր տեսանկյուններից: Օրինակ, Ստալինի մասին աշակերտներին կպատմեն ինդուստրիլիզացման, «հնգամյակների» և առաջին խորհրդային սահմանադրության համատեքստում, ինչպես նաև կհիշատակեն բռնաճնշումները, Գուլագը և անձի պաշտամունքը: Նոր չափանիշների հեղինակները առաջարկում են ուսումնասիրել գործնականում բոլոր ղեկավարների՝ պետության կառավարման մոտեցումների դրական և բացասական կողմերը՝ որոշ բացառություններով:

Նրանք կոչ են անում չլռել սխալների մասին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սխալների մասին չափանիշներում ոչինչ  չի ասվում, գրում է Vedomosti.ru-ն:

Պուտինի հետ կապված տարեթվերի ցանկում չի հիշատակվում Յուկոսի նախկին համանախագահ Միխաիլ Խոդորկովսկիի մասին, նրա անունը նաև չկա 1990-2000 թվականների պատմական անձանց ցուցակում: Այստեղ նշված են միայն երեք գործարարներ՝ Սերգեյ Մավրոդին, Բորիս Բերեզովսկին և Վլադիմիր Պոտանինը:

Պուտինյան ժամանակաշրջանում գաղափարի ներկայիս տարբերակում հիշատակված չէ նաև չեչենական երկրորդ պատերազմը: Սակայն հեղինակները նախագահ Դմիտրի Մեդվեդևի ժամանակաշրջանում ընդգրկել են 2008 թվականի ռուս-վրացական հակամարտությունը: Նրա նախագահության շրջանի համատեքստում հեղինակները նաև առաջարկում են ուսումնասիրել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից Ռուսաստանի դուրս գալու փորձը և Մեդվեդևի օրոք ընդունված ամենաքննարկելի օրենսդրական նախաձեռնություններից մեկը՝ Պետդումայի գումարման շրջանի երկարաձգումը մինչև հինգ, իսկ նախագահի կառավարման շրջանը՝ մինչև վեց տարի:

Միևնույն ժամանակ ներկայիս վարչապետի մի շարք ազատական նախաձեռնություններ գաղափարի տեքստում չեն ընդգրկվել, իսկ Մեդվեդևի վարչապետական շրջանը կուսումնասիրվի «բաց կառավարության» ստեղծման տեսանկյունից: 

Tekali Taxi