Հունիսի 14-ին առավոտյան ժամը 4-ի սահմաններում Ադրբեջանի Զարդոբի շրջանի բնակիչները հարձակում են գործել է AzNews.az-ի լրագրող Բահար Ռուստամլիի (լուսանկարում) ծնողների՝ Ալիբեյլի գյուղում գտնվող տան վրա:
Հարևան Ալիջանլի գյուղից եկած ամբոխը փորձել է կոտրել դուռը, լրագրողի հորը սպառնացել են դանակով ու ատրճանակով, իսկ ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ հնչեցրել: Հարձակվողներից մեկը սպառնացել է կտրել լրագրողի հոր կոկորդը:
AzNews.az-ը կարծում է, որ հարձակման պատճառ կարող էր դառնալ թղթակից Բահար Ռուստամլիի՝ կայքում տեղադրված «Ամոթալի երևույթ Զարդոբում. վտարվել է 15-ամյա աղջիկը» հոդվածը:
Կայքը ենթադրում է, որ «վրեժի փորձի» հետևում կանգնած է Զարդոբի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Լյութֆալի Բաբաևը: Հրատարակությունն արդեն բողոք է ներկայացրել երկրի Ներքին գործերի նախարարություն:
Ստորև ներկայացվում է Ռուստամլիի հոդվածը.
Ամոթալի երևույթ Զարդոբում. վտարվել է 15-ամյա աղջիկը
Դեռահասը մեղադրվում է անառակության մեջ
Ըստ Զարդոբի շրջանի Ալիջանլի գյուղից ստացված հաղորդագրության՝ 15-ամյա միայնակ աղջկանից պահանջել են հեռանալ գյուղից: Պատճառը անառակության մեջ մեղադրանքներն են:
Աղջկա վտարման մասին որոշման համար պատասխանատու է նաև շրջանի գործադիրր իշխանության ղեկավար Լյութֆելի Բաբաևը: Սրանից երկու օր առաջ շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչները եղել են Ալիջանլի գյուղում և անցկացրել հանդիպում գյուղացիների հետ: Շրջանի ղեկավարությունը, ցանկանալով հարթել սկանդալային պատմությունը, որոշում է կայացրել աղջկա հետագա ճակատագրի մասին՝ «անբարոյական պահվածքի համար, պաշտոնական կարգով, 15-ամյա Լ.-ին հանձնել Զարդոբի շրջանի ոստիկանության բաժանմունք»:
Պարզվել է, որ աղջիկը ծնողազուրկ է, իսկ այժմ բնակություն է հաստատում գյուղի մոտակայքում գտնվող «այլասերվածության օջախում»: Գյուղում նման անձնավորության բնակվելը առաջացրել է բնակչության դժգոհությունը:
Շրջանի ոստիկանական բաժանմունքի քննիչ Մասուդ Ռահիմովն ասել է, որ այս հարցով բնակիչներից բողոքներ են ստացվել:
«Սակայն երեխայի վտարման և մանկատանը տեղավորելու համար անհրաժեշտ է որոշակի ընթացակարգերի անցկացում: Այդ պատճառով մեզ հասցեագրված բողոքները մենք ուղարկել ենք շրջանի գործադիր իշխանությունների ուսումնասիրությանը»: