Home / Հայաստան / Սխալ է տպավորությունը, թե բյուջեն փոշիացվում է, վստահ է փոխվարչապետը

Սխալ է տպավորությունը, թե բյուջեն փոշիացվում է, վստահ է փոխվարչապետը

Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ դժվարացել է պատասխանել՝ արդյոք կան գնումների ոլորտում դեպքեր, երբ մրցույթները ձևական բնույթ են կրել և նախապես որոշված է եղել՝ ով է հաղթելու:

Պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հարցին՝ Գևորգյանն ասել է, որ գնումների հարցն իր անմիջական ծառայողական վերահսկողության տակ չի գտնվում, ուստի նա չգիտի ձևական մրցույթներ լինում են, թե ոչ: Նշենք, որ նման տիպի մրցույթների մասին իր հաշվետվության մեջ հայտարարել էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: 

Գևորգյանի խոսքով՝ Կառավարությունն ու Վերահսկիչ պալատը խախտումներին առնչվող շատ խիստ աշխատանքային հանդիպումներ են ունենում, քննարկում են, լուծումներ են փնտրում, ուղղակի դա հայտնի չի դառնում:

Փոխվարչապետն ընդունել է, որ խախտումներ կան, սակայն նա հորդորել է  նկատել, որ դրանցից չպետք է տպավորություն ստեղծվի, թե բյուջեն մասսայաբար փոշիացվել է:  

«Կա այլ իրողություն, քան տպավորություն ստեղծվեց այս դահլիճում», – ասել է նա: 

ՀՅԴ անդամ Արմեն Ռուսատմյանը նկատել է, որ  խախտումների առնչությամբ պատշաճ քննություն չի իրականացվել:

Նա առաջարկել է կանոնակարգել երեք կառույցների՝ Կառավարության, ՎՊ-ի և Դատախազության լիազորությունները, որպեսզի ՎՊ հաշվետվություններին և հաղորդումներին պատշաճ պատասխան տրվի:

Tekali Taxi