Home / Հայաստան / Ղարաբաղ այցելելուց հետո Լուկաշենկոն զրուցել է Սարգսյանի և Ալիևի հետ

Ղարաբաղ այցելելուց հետո Լուկաշենկոն զրուցել է Սարգսյանի և Ալիևի հետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հարկավոր է երկու նախագահների քաղաքական կամքը, իսկ Մինսկի խումբը, որի մեջ ներառված են աշխարհի հզորագույն երկրները, կարող է  հանդես գալ որպես երաշխավոր. Այս մասին, ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդամամբ, հայտարարել է Ուկրաինայում պաշտոնական այցով գտնվող Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է Բելարուսը պատրաստվում նպաստել ձգձգված հակամարտությունների կարգավորմանը՝ Լուկաշենկոն ասել է. «Ես Մերձդնեստրից, Վրաստանում, Աբխազիայում, Օսեթիայում տեղի ունեցողից հեռու եմ, բայց մի օր որոշեցի խորանալ խնդրի մեջ:  Մի անգամ ընկերներիս հրավերով գնացի իրենց մոտ՝ սարեր: Երբ նրանք ինձ տարածքին էին ծանոթացնում, ես թեմա բացեցի՝ զուտ բելառուսական մոտեցումով:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Լեռնային Ղարաբաղը: Ինչպե՞ս են մարդիկ ապրում այնտեղ, որտե՞ղ են աշխատում: Այնտեղ նորմալ կյանք չկա: Ես հասկացա՝ այս խնդիրը պետք է լուծել: Խոսեցի մի նախագահի հետ, հետո՝ մյուսի: Բացատրեցի, որ իրավիճակն այսպես թողնել չի կարելի: Հայերն ինձ հետ համաձայնեցին, Իլհամ Ալիևի հետ զրուցեցի, նա ասաց, որն ինքն էլ դեմ չէ: Քանի որ ես ատում եմ միջնորդի դերը, ես այդ դերի համար առաջարկեցի Ուկրաինային, բայն նրանք չուզեցին»:

Լուկաշենկոն նշել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է իրար հետ նստել և լուծել խնդիրը, ինչի համար հարկավոր է երկու նախագահների քաղաքական կամքը: 

Tekali Taxi