Home / Հայաստան / Հայաստանցի երկրպագուների վրա հարձակվել են Թբիլիսիում. տեղական ԶԼՄ-ները լռում են

Հայաստանցի երկրպագուների վրա հարձակվել են Թբիլիսիում. տեղական ԶԼՄ-ները լռում են

Երեկ Թբիլիսիի «Դինամո» ակումբի ավելի քան 100 երկրպագուներ հարձակվել են Գյումրիի «Շիրակի» երկրպագուների տրիբունայի վրա: Հայաստանի և Վրաստանի չեմպիոնների խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Ինչպես հաղորդում է armsport.am կայքը, խաղի ընթացքում վրաստանցի երկրպագուներն ակտիվ աջակցել են իրենց թիմին, սակայն ագրեսիվ չեն եղել:

«Բայց 1 րոպե անց նրանք տրիբունաներից դուրս գտնվող հատվածում հարձակվեցին «Շիրակի» աջակիցների վրա: Հայաստանի չեմպիոնին աջակցող մոտ 80 երկրպագուներից մոտ 30-ը հիմնականում Վրաստանում բնակվող հայ պատանի աղջիկներ էին: Ուժերն ակնհայտորեն անհավասար էին, և եթե բախում տեղի ունենար, ապա հետևանքները ողբերգական կլինեին», – գրում է կայքը՝ նշելով, որ բախումը կանխել է հայաստանյան պատվիրակության անդամներն ու իրավապահները:

Մեկ այլ մարզական կայք՝ Totalfootball.am-ը գրում է, որ վրաստանցի երկրպագուները շշեր էին նետում հայաստանյան երկրապագուների տրիբունա, այնուհետև նրանք հյուրընկալվող երկրպագուներից խլել են «Շիրակ» ակումբի դրոշը:

Տուժածների մասին տեղեկություններ չկան: Վրաստանյան ԶԼՄ-ները միջադեպի մասին չեն հայտնում:

Հայաստանցի երկրպագուները ստադիոնը լքել են ոստիկանության ուժերի ուղեկցությամբ, քնաի որ վրաստանցի երկրպագուները նոր բախումներ էին նախապատրաստում ստադիոնի մոտ, հավելում է armsport.am-ը, որը նաև տեսանյութ է ներկայացրել:

Tekali Taxi