Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանն ասել է՝ ինչու չպետք է զարմանալ, երբ ինքը քննադատում է

Հովիկ Աբրահամյանն ասել է՝ ինչու չպետք է զարմանալ, երբ ինքը քննադատում է

Հովիկ Աբրահամյանը զարմանում է, որ պատգամավորները զարմանում են, թե ինքը քննադատել է թալանչիներին ու պետական բյուջեն մսխողներին: Այս մասին ԱԺ նախագահն ասել է այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ:

«Մենք, պաշտոնյաներ նշանակելիս, նրանց առջև պայման չենք դնում, որ նրանք պետք է չարաշահումներ անեն: Դրա համար ենք զարմանում: Մենք ակնկալում ենք, որ պետական մարմինները պետք է պատժեն չարաշահումներ անողներին», – ասել է Աբրահամյանը:

Նա նշել է, որ ՎՊ հաշվետվության քննարկման ընթացքում ինքը հասկացել է, որ իր և այլ պատգամավորների կողմից հնչեցրած սկզբնական քննադատությունը տեղին չէ, քանի որ որոշ մարդիկ ապացուցել են, որ այդ քննադատությունը հիմնավոր չէ: Աբրահամյանը, ամեն դեպքում, չի նշել, թե ովքեր են այդ ապացույցները ներկայացրել:

«Ազգային ժողովի ամբիոնից պետք է հնչեն միայն հիմնավոր մեղադրանքներ», – հայտարարել է Աբրահամյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ որպեսզի իրական մեղավորները պատժվեն, պետք է կանոնակարգվի Վերահսկիչ պալատի, ՀՀ կառավարության և Գլխավոր դատախազի համատեղ աշխատանքը, իսկ Ազգային ժողովը պետք է դառնա արբիտր:

Աբրահամյանն առաջարկել է, որպեսզի ՎՊ պալատի հաշվետվությունը քննարկվի ԱԺ հանձնաժողովների կողմից, այլ ոչ թե նիստերի ընթացքում, և այդ քննարկումներին պետք է մասնակցեն Կառավարության և Դատախազության ներկայացուցիչները:   

Tekali Taxi