Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանին և Բուդաղյաններին փորձում են հաշտեցնել. վերջիններս միայն վրեժ են ուզում

Սուրիկ Խաչատրյանին և Բուդաղյաններին փորձում են հաշտեցնել. վերջիններս միայն վրեժ են ուզում

ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին երեկ հայտնել են, որ եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը սպանվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (լուսանկարում) տան մոտ հունիսի 1-ին գրանցված միջադեպի հետևանքով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Բուդաղյանը նույն օրը վիրավորվել էր ու ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Այժմ նա ապաքինվում է, արդեն կարողանում է քայլել և մոտ 3 շաբաթից կարող է դուրս գրվել հիվանդանոցից:  

«ՀԺ»-ն, հղում կատարելով իր աղբյուրների վրա, նշում է, որ այս օրերին իշխանության վերնախավը փորձում է հաշտեցնել Բուդաղյաններին և Սուրիկ Խաչատրյանին:

«Նման հանձնարարական է ստացել նաև ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Բուդաղյանները, սակայն, միայն մի բան են ուզում՝ վրեժ», – գրում է թերթը: 

Tekali Taxi