Home / Հայաստան / ԱԺ-ն որոշեց Ռուբեն Վարդանյանին հարկային արտոնություններ տալ

ԱԺ-ն որոշեց Ռուբեն Վարդանյանին հարկային արտոնություններ տալ

Դիլիջանի միջազգային դպրոցի հիմանադիրներին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու նախագիծն ԱԺ-ում այսօր ընդունվել է 67՝ «կողմ», 5՝ «դեմ», 12՝  «ձեռնպահ» ձայներով:

Քվերարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում կարծիքները տարբեր են, քվերակությանը իրենք մասնակցելու են ազատ ռեժիմով:

ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանն էլ հայտարարել է, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու:

Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրն է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը: Հիմնադիրը նախատեսում է դպրոցը բացել 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ 30 հազար դոլար, սակայն աշակերտների 70%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարար Սուրեն Կարայանի՝ հարկային արտոնությունները կազմելու են 8.5 միլիոն դոլար:

Tekali Taxi