Home / Հայաստան / Բանտում ցմահ դատապարտյալը կախել է իրեն. պաշտոնական

Բանտում ցմահ դատապարտյալը կախել է իրեն. պաշտոնական

Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանը  պատժախցում ինքնասպանություն է գործել` կախվելով ծածկոցի բարակ կտրած շերտակտորով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

Համաձայն պաշտոնական տեղեկատվության, Մանվել Հազրոյանը պատժախուց է տեղափոխվել հունիսի 11-ին «աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար և նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ»:

22-ամյա Հազրոյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 11-ին՝ մեղավոր ճանաչվելով քր.օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով (երկու  կամ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մահափորձ 2 կամ ավելի անձանց նկատմամբ) և 365 հոդվածի 1 մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):

Նշենք, որ Հազրոյանը դատապարտվել էր ԼՂՀ զորամասերից մեկում 4 զինվորի սպանության և ևս 4 զինծառայողների վիրավորելու համար

Tekali Taxi