Home / Հայաստան / Գինու գործարանի արտահոսքը թունավորում է Հրազդան գետը. մեղավորը «Երևան ջուրն» է

Գինու գործարանի արտահոսքը թունավորում է Հրազդան գետը. մեղավորը «Երևան ջուրն» է

Երևանի «Նոյ» գինու գործարանի արտահոսքերը թունավորում են Հրազդան գետը: Այս մասին հայտնում է Ecolur.org-ը, որի ահազանգի հիման վրա Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը ստուգումներ է անցկացրել գետում:

Կայքը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին՝ բնապահպանական տեսչության ավագ տեսուչ Գառնիկ Մանուկյանը իր օգնականի, «Էկոլուր» կազմակերպության աշխատանքային խմբի և Գինու գործարանի ներկայացուցչի հետ միասին մեկնեն են դեպքի վայր:

«Ավագ տեսուչի եզրակացության համաձայն, իրոք, արտահոսքերը թունավորում են գետը, սակայն դրանում մեղավոր է ճանաչվել «Երևան Ջուրը»: Գինու գործարանի ներկայացուցիչը  ցույց տվեց է տվել պայմանագիրը, որի համաձայն՝ գործարանը «Երևան Ջուր» ՓԲԸ-ին 1 լիտրի համար վճարում է 25 դրամ: Տրամաբանությունն այն է, որ գործարանը կարող է «Երևան Ջուր» ՓԲԸ-ից պահանջել իր պարտավորությունների կատարում, բայց արդյո՞ք պահանջները կկատարվեն,, ահա թե ինչումն է հարցը», – գրում է «Էկոլուր»-ը:

Հրավիրված Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ խնդիրն ավելի խորն է:

«Խողովակները նեղ են, նախատեսված չեն մեծ ծավալի համար: Իսկ հիմա մեկ խողովակի վրա ծանրաբեռնվածությունը ոչ միայն Գինու գործարանից է, այլև վերջերս կառուցված մնացած բոլոր օբյեկտներից: Եթե դա այդպես է, ապա խնդիրը ծագելու է նորից ու նորից, եթե «Երևան ջուր»-ն այն չլուծի արմատապես, թեպետ վերջերս հաստատված 26 միլիոն դոլարի վարկի հաշվին, որը Հայաստանին տրամադրել է Ֆրանսիայի կառավարությունը»,- ասել է մասնագետը:

Tekali Taxi