2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Corriere della Sera. Հայաստանի վերածնունդները և գլխատված Լենինը

Հայաստանն անցել է մոնղոլական ներխուժման, թուրքական ցեղասպանության, խորհրդային հետապնդումների միջով, սակայն միշտ վերածնվելու ուժ է գտել, իտալական Corriere della Sera թերթում գրում է Ջանանտոնիո Ստելլան:

«Հայերի համար սուրբ Արարատ լեռը, իր բազմադարյա ձյուների ճերմակ թիկնոցով, հայերից ընդամենը մի քանի քայլի վրա է գտնվում, բայց թուրքական սահմանից այն կողմ: Ինչպես մարած հրաբուխի մասին իր գրքում գրել է Ֆրանկ Վեստերմանը՝ «Երևանում ինչ էլ անելիս լինես՝ Արարատը հետևում է քեզ»: Բայց թուրքական սահմանից այն կողմ»,- գրում է հոդվածի հեղինակը:

«Ու եթե անգամ հայերը փորձում են մոռանալ իրենց հազարամյա ողբերգական ճակատագրի մասին, ամեն անգամ արևը բարձրանում է Արարատի վրա և հիշեցնում այն մասին՝ ինչ է Թուրքիան արել Հայաստանի հետ՝ առաջացնելով միջավայրի անհանգստացնող զգացում: 301 թվականին ի հայտ եկած Հայաստանը  (301 թվականին Հայաստանը Քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն –Epress.am) դարձավ աշխարհում առաջին քրիստոնեական առաջապահ ուղեկալը և, ինչ-որ հրաշքով, պահպանվեց՝ չնայած բյուզանդացիների, մոնղոլների, թուրքերի և արաբների կողմից բազմաթիվ դաժան հարվածներին: Էլ չեմ խոսում Խորհրդային Միության ժամանակաշրջանում 70-ամյա պետական աթեիզմի մասին»,- հիշեցնում է հրատարակությունը:

«Հնում Հայաստանը կոչվել է Ծովից ծով Հայաստան, քանի որ, ըստ պատմական քարտեզների, այն տարածվում էր Սև ծովից մինչև Միջերկրական ծով և Միջերկրականից մինչև Կասպից ծով: Իսկ հիմա այս փոքրիկ, բայց հպարտ երկիրը չունի ելք դեպի ծով: Սահմաններին նրանց շրջապատում են 72 միլիոն իրանցի, 75 միլիոն թուրք և 9 միլիոն ադրբեջանցի մահմեդականներ: Եվ այս ծովը անհանգստություն է առաջացնում»,- նշում է լրագրողը:

«Սակայն հայերը, մահմեդական օվկիանոսում իրենց քրիստոնեական կղզի ճանաչելով, շարունակում են ապրել: Ամեն օր հաղորդագրություններ են ստացվում պատերազմական Սիրիայից նոր ժամանածների մասին: Փախստականները հաճախ հիմնավորվում են Լեռնային Ղարաբաղում, որի բնակչությունը հիմնականում կազմված է հայերից, շրջանում, որն ինքն իրեն Ադրբեջանից անկախ ճանաչեց Խորհրդային Միության փլուզումից հետո: Վատատեսների կարծիքով՝ այն ժամանակ սկսված արյունահեղ պատերազմը 20 տարվա դիվանագիտական առճակատումից և Թուրքիայի հետ փակ սահմաններից հետո կարող է վերսկսվել հենց Սիրիայի փախստականների պատճառով, ովքեր զայրացնում են Հասան Ռուհանիի իրանցի մոլի կողմնակիցներին»,- գրում է թղթակիցը:

«Անկախության առաջին տարիներին Հայաստանը տնտեսկան աճի բարձր արդյունքներ գրանցեց: Երկիրն անգամ անվանում էին «Կովկասի վագր»: Բայց համաշխարհային ճգնաժամն այստեղ էլ իր հետքը թողեց: Սակայն արդեն հիմա երկրում տուրիստական բում է նկատվում: 2009 թվականի տնտեսական  անկումից հետո տնտեսական աճը կրկին հասել է 19%-ի՝ սփյուռքից եկող արտաքին ներդրումների և միջոցների շնորհիվ:

Անկարայի կողմից հերքվող ցեղասպանությունից հարյուր տարի անց տպավորություն է ստեղծվում, որ միջավայրի իրազեկությունը կարող է բերել ռուսների հանդեպ հինավուրց ատելության-սիրո  ծաղկման: Իհարկե, ոչ ոք չի մոռանա կոմունիզմը, հակակրոնական ակցիաներն ու արտաքսումները Սիբիր: Առաջին բանը, որ քեզ կպատմեն Երևանում Մայր Հայաստանի արձանը տեսնելիս, որ դրա տեղում եղել է Ստալինի արձանը, որը 1967 թվականին ընկնելով, սպանել է երկու մարդու, ովքեր էլ դարձել են ստալինիզմի վերջին զոհերը»,- գրում է հոդվածի հեղինակը:

«Հիմա թվում է՝ հայերը առավել սերտորեն կապված են ռուսներին: Քանի որ վտանգի դեպքում ոչ ոք Եվրոպային չի վստահում: Իսկ Ռուսաստանին՝ այո: Կովկասցի «փոքր» քրիստոնյա եղբորը պաշտպանելու են պատրաստ Ստալինի կողմնակից Անաստաս Միկոյանի եղբոր՝ Արտյոմ Միկոյանի կողմից նախագծված ՄԻԳերը: Հայերը Միկոյաններին ամեն ինչ ներել են: Բայց ոչ Լենինին: Նրա արձանը գտնվում է պատմության թանգարանի ներքին կանգառում: Առանց գլխի: Նրա մատը, որը ժամանակին ուղղված էր դեպի սոցիալիստական ապագան, հիմա ուղղված է դեպի երկինք»,- եզրափակում է լրագրողը:

Աղբյուր՝ Inopressa

Լուսանկարը՝ Mediamax.am