Home / Հայաստան / Միջին օղակի չինովնիկները բողոքի ակցիաների պատճառ են հանդիսանում. վարչապետ

Միջին օղակի չինովնիկները բողոքի ակցիաների պատճառ են հանդիսանում. վարչապետ

Կառավարության շենքի մոտ բողոքող մարդիկ շատ հաճախ այնտեղ են հայտնվում միջին օղակի չինովնիկների պատճառով, վստահ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Նախարարությունների միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետևյալ կերպ. մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի։ Դա անթույլատրելի մոտեցում է, այսինքն՝ մարդկանց ուղղորդում են, որ գան, կառավարության դիմաց հանրահավաք անեն։ Կոմպետենտ չե՞ն այդ միջին օղակի աշխատողները, թե՞ հատուկ են դա անում. իրենց լիազորություններին վերաբերող հարցերի վերաբերյալ գոնե պարզաբանումներ տալու փոխարեն այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն։ Սա անթույլատրելի է։ Ես այսուհետև բոլոր նախարարներին կուղարկեմ իրենց ոլորտներին վերաբերող հարցերը, որ գալիս են, ինձ են դիմում։ Ճիշտ չէ դա, հարգելի գործընկերներ»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է վարչապետը։

Tekali Taxi