Home / Հայաստան / Ոստիկանների ֆինանսական բուրգի գործով մեղադրյալներ դեռ չկան. ՀՔԾ

Ոստիկանների ֆինանսական բուրգի գործով մեղադրյալներ դեռ չկան. ՀՔԾ

ՀՀ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ ստեղծված ֆինանսական բուրգի գործով ձերբակալվածներ դեռ չկան: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը:

«Այսպես կոչված, ֆինանսական բուրգի վերաբերյալ քրեական գործն իր բնույթով բարդ է ու բազմադրվագ, և քննությունը մեծ ուժեր ու տևական ժամանակ է պահանջում։ Ասեմ, որ քրեական գործով կազմվել է քննչական խումբ։ Նկատի ունենալով, որ նախաքննությունը գտնվում է ապացույցների հավաքման փուլում, նաև անմեղության կանխավարկածից ու նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ առայժմ ձեռնպահ կմնամ գործի մանրամասներին անդրադառնալուց»,- հայտարարել է Շահինյանը:

Ավելի վաղը ՀՔԾ-ն հայտարարել էր, որ նյութեր է ստացել, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների՝ վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ:

«Հայկական ժամանակ» օրաթերթը հենց այդ բուրգի գործունեության հետ էր կապել Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունը: 

Tekali Taxi