Home / Հայաստան / Վանաձորում դասախոսի են դանակահարել. նրա դեմ բողոքում էին ուսանողները

Վանաձորում դասախոսի են դանակահարել. նրա դեմ բողոքում էին ուսանողները

Երեկ Թատրոնի և կինոյի ինստիտուտի վանաձորյան մասնաճյուղի շենքում հնչյունային ռեժիսոր Ակսել Մխիթարյանը դանակահարել է «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գևորգյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝պատճառը եղել է բուհի ուսանողուհի Աննա Դարբինյանը, որն Ակսելի ընկերուհին է։

Թերթը գրում է, որ Մխիթարյանի բարեկամներից մեկը պատմել է, թե Վասիլի Գևորգյանն Աննային անբավարար է նշանակել ու վիրավորել նրան, իսկ Ակսելն էլ փորձել է պաշտպանել ընկերուհու արժանապատվությունը դանակի գործադրմամբ։

Դրանից հետո երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, իսկ Գևորգյանին տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Երեկ թերթին է փոխանցվել նաև օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների գրած նամակը, որն ուղղված է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և Թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանին։

Նամակում ուսանողները, մասնավորապես, նշում են, որ Գևորգյանը անհիմն «անբավարար» գնահատականներ է «շարում» և պահանջում են հեռացնել նրան:

«Ու մինչ պատասխանատու մարմինները որոշում կկայացնեին, բուհում գործել է ինքնադատաստանի («սամասուդի») տարբերակը»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi