Home / Հայաստան / Նախագահականը ամսական 28 լիտր կոնյակ է սպառում

Նախագահականը ամսական 28 լիտր կոնյակ է սպառում

ՀՀ նախագահի նստավայրն ամսական 1 մլն դրամ է ծախսում միայն կոնյակ գնելու համար: Գումարը վճարվում է ՀՀ պետական բյուջեից, նշում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնց համաձայն հունիսին նախագահականը «Պեռնո Ռիկար» ընկերությունից ձեռք է բերել 40 հատ 0,7 լիտր տարողությամբ (28 լիտր) «Նաիրի» կոնյակ:

«Ժողովուրդ»-ն ընդգծում է, որ գրեթե նույնքան կոնյակ նախագահականը գնել էր նաև մայիսին՝ մոտ 1 մլն դրամի 53 հատ 0,5 լիտր տարողությամբ «Նաիրի»:

«Կարելի է ենթադրել, որ նախագահականում ջրի փոխարեն կոնյակ են խմում. համենայնդեպս, անհասկանալի է, թե ամսական ամենաքիչը 25-30 լիտր կոնյակն ինչպես է սպառվում: Եթե անգամ նկատի ունենանք, որ նախագահականը կոնյակը գնում է պաշտոնական պատվիրակություններին հյուրասիրելու համար, ապա կարելի է ենթադրել, թե ինչ ավարտ են ունենում այդ հանդիպումները», – գրում է թերթը:

Tekali Taxi