Home / Հայաստան / Դավթաշենում թունավորված նոր անձինք չեն հայտնաբերվել. ջուրը վարակազերծել են

Դավթաշենում թունավորված նոր անձինք չեն հայտնաբերվել. ջուրը վարակազերծել են

Հուլիսի 2-ի դրությամբ Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում (Թալինի տարածաշրջան) թունավորման գանգատներով նոր անձինք չեն հայտնաբերվել: Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նշենք, որ հուլիսի 27-ից մոտ 40 մարդ աղիքային խանգարման գանգանտներ են ունեցել: Շատերի մոտ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել են: «Թալինի» բժշկական կնետրոնում հոսպիտալացված հիվանդը դուրս է գրվել առողջացումով:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 28-30-ին վերցված խմելու ջրի նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ջրի որակի շեղումներ, որոնք վկայում են խմելու ջրի աղտոտման մասին:

Դավթաշենում ջրի կանխարգելիչ վարակազերծում է իրականացվել և խմելու ջրի որակը համապատասխանեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին, տեղեկացնում է նախարարությունը:

Tekali Taxi